CarPark ME CP ME BETA

Ի՞նչ է OAuth-ը

OAuth-ը անվտանգ նույնականացման համակարգ է, որը թույլ է տալիս երրորդ կողմի հավելվածներին սահմանափակ մուտք ունենալ Ձեր CarPark հաշվին՝ առանց ձեր գաղտնաբառը բացահայտելու: Ծրագրերը մուտք են գործում Ձեր տվյալներին հատուկ մուտքի տոկենների միջոցով:

OAuth անվտանգության սկզբունքներ

Առանց գաղտնաբառ

Հավելվածները երբեք հասանելիություն չունեն ձեր գաղտնաբառին։ Դրա փոխարեն օգտագործվում են ժամանակավոր մուտքի տոկեններ։

Հստակ թույլտվություններ

Դուք միշտ կարող եք տեսնել, թե կոնկրետ ինչ տվյալներ է հավելվածը պահանջում:

Ժամանակավոր մուտք

Մուտքի տոկենները սահմանափակ վավերականության ժամկետ ունեն և կարող են չեղարկվել ցանկացած պահի։

Թափանցիկություն

Դուք միշտ կարող եք տեսնել, թե որ հավելվածներն ունեն մուտք դեպի ձեր հաշիվը և երբ են դրանք վերջին անգամ օգտագործվել։

Թույլտվությունների տեսակները

Հիմնական տեղեկություններ

Պրոֆիլ Հիմնական

Մուտք դեպի պրոֆիլի հիմնական տեղեկություններ՝ անուն, ազգանուն, էլ. փոստ և ավատար։ Չի ներառում զգայուն տվյալներ։

Էլ-փոստ Հիմնական

Մուտք դեպի ձեր էլ. փոստի հասցեն։ Հավելվածը կարող է ձեզ ծանուցումներ ուղարկել։

Մեքենայի տվյալներ

Մեքենայի տվյալներ Հավելյալ

Տեղեկություններ ձեր տրանսպորտային միջոցի մասին՝ մակնիշ, մոդել, VIN, վազք, տեխնիկական բնութագրեր։

Սպասարկումների պատմություն Հավելյալ

Հասանելիություն սպասարկման, վերանորոգման և վառելիքի լիցքավորման մատյաններին։ Ներառում է ամսաթվերը, ծախսերը և կատարված աշխատանքը։

CarComunity

Ընկերներ

Հասանելիություն Ձեր ընկերների և հետևորդների ցանկին։ Թույլ է տալիս գտնել փոխադարձ ծանոթներ։

Լուսանկարներ

Մեքենայի և պրոֆիլի լուսանկարներին հսասանելիություն ստանալու հնարավորություն։ Անձնական ալբոմները չեն ներառվում։

Անվտանգության առաջարկություններ

Ստուգեք ձեր հավելվածները

Միացրեք միայն մեր կողմից հաստատված մշակողների հավելվածները: Ուշադրություն դարձրեք մեկնաբանություններին և գնահատականներին:

Նվազագույն թույլտվություններ

Տրամադրեք միայն այն թույլտվությունները, որոնք իրականում անհրաժեշտ են հավելվածի աշխատանքի համար։

Պարբերաբար ստուգեք հասանելիությունները

Պարբերաբար վերանայեք միացված հավելվածների ցանկը և չեղարկեք մուտքը այն հավելվածների համար, որոնք չեք օգտագործում։

Ուշադրություն դարձրեք ծանուցումներին

Ուշադրություն դարձրեք նոր մուտքերի և կասկածելի գործունեության մասին ծանուցումներին։

Հաճախակի տրվող հարցեր

Կարո՞ղ է որևէ ծրագիր հասանելիություն ստանալ իմ գաղտնաբառին։

Ոչ, հավելվածները երբեք հասանելիություն չունեն ձեր գաղտնաբառին: OAuth-ը օգտագործում է հատուկ մուտքի տոկեններ, որոնք թույլ չեն տալիս հավելվածներին մուտք գործել Ձեր հաշիվ գաղտնաբառի միջոցով

Ինչպե՞ս չեղարկել հավելվածին մուտք գործելու հնարավորությունը։

Ձեր հաշվի կարգավորումներում մտեք «Հարթակներ» կամ «Ակտիվ սեսսիաներ» բաժինները, գտեք ցանկալի հավելվածը և սեղմեք «Չեղարկել մուտքը»։ Սա անմիջապես կարգելափակի հավելվածի մուտքը ձեր տվյալներին։

Ի՞նչ պետք է անեմ, եթե նկատեմ կասկածելի հավելված։

Անմիջապես չեղարկեք այդ հավելվածին մուտքը և կապվեք CarPark-ի աջակցության ծառայության հետ։ Մենք նաև խորհուրդ ենք տալիս փոխել Ձեր հաշվի գաղտնաբառը։

Կարո՞ղ են հավելվածները կարդալ իմ անձնական հաղորդագրությունները։

Միայն այն դեպքում, եթե դուք նրանց հստակորեն թույլտվություն եք տվել: Ըստ ստանդարտի, հավելվածները հասանելիություն չունեն անձնական հաղորդագրություններին կամ այլ հավելյալ տվյալներին:

Որքա՞ն ժամանակ է տևում հավելվածի հասանելիությունը Իմ տվյալներին։

Մուտքի տոկենները սովորաբար վավեր են մի քանի ամիս, բայց դուք կարող եք դրանք չեղարկել ցանկացած պահի: Հավելվածները կորցնում են մուտքը, եթե դրանք չեն օգտագործվում ավելի քան 90 օր: